Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մասնագիտական կադրերի վերապատրաստումը  ՁԻՀ-ի առաքելության գլխավոր ուղղություններից մեկն է: Բարձր արդյունավետության և կայուն արդյունքների հասնելու համար մենք առաջարկում ենք մասնագիտական կադրերի զարգացման տարբեր ծրագրեր:


Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավար անձնակազմին և մասնագետներին մենք օգնում ենք յուրացնել տեսական և գործնական ժամանակակից գիտելիքներ՝ կազմակերպելով տեղական և միջազգային մակարդակի դասընթացներ, պրակտիկաներ, սեմինարներ և մրցույթներ: Այս բնագավառում մենք համագործակցում ենք համաշխարհային այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Մայքրոսոֆթ կորպորացիան, Հյուլեթ Պակարդը, Ինթել կորպորացիան, ՍԱՆ Մայքրոսիսթեմզը, Սիսկո Սիսթեմզը և այլն: Ներկայումս աշխատուժի մասնագիտական զարգացման ծրագրեր են առաջարկվում մեր հետևյալ ուսումնական կենտրոններում՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն, ՍԱՆ ուսումնական լաբորատորիա, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր (STEP) և այլն


Մենք սերտորեն համագործակցում ենք նաև Հայաստանի և արտերկրի տեխնիկական բուհերի հետ՝ առաջարկելով ժամանակակից կրթական ծրագրեր ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար: Մենք ձգտում ենք ամուր կապ ստեղծել տեխնիկական բուհերի և ոլորտի միջև, ինչը կխրախուսի կրթական համագործակցությունը և կամրապնդի բուհերի դերը որպես ակտիվ գիտահետազոտական կենտրոններ:


Մեր կողմից իրականացվող աշխատուժի զարգացման ծրագրերն են.

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ