Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի սանտեխնիկ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Սանտեխնիկ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մայիսի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@eif.am հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Սանտեխնիկ»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պատվիրատուների պահանջներին համապատասխան ծրագրերի նախագծման և դրանց արդյունավետ իրականացման արժեքը երբեք մեծ չի լինում: Լավ գաղափարը դեռ չի նշանակում լավ ծրագիր: Այն պահանջում է, որպեսզի գաղափարը համապատասխանեցվի տվյալ միջավայրի տնտեսական, աշխարհագրական և մշակութային առանձնահատկություններին: Ծրագիրը պահանջում է նաև փոխկապակցված գործողությունների պլանավորում, ֆինանսական և մարդկային ռեսուրսների ճիշտ բաշխում, շահագրգիռ և գործընկեր կողմերի, շահառուների ու պատվիրատուների հետ հաղորդակցման խելամիտ կառավարում: Այն պետք է ունենա ծախսերի կառավարման գործող մեխանիզմներ և ռիսկերի գնահատման սխեմաներ:


Ծրագրերի նախագծման և կառավարման մեր հարուստ փորձը և զգալի հաջողություններն այս գործում մեզ թույլ են տալիս առաջարկել այս բնագավառում հաջողության հասնելու և նոր ձեռքբերումներ ունենալու արժեքավոր  ծառայություններ:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ