|
Ավելի քան երկու տասնամյակ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ամրապնդել է իր դիրքերը որպես առաջատար տեխնոլոգիական հաստատություններից մեկը՝ նպաստելով ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտի աճին Հայաստանում: Իր ծրագրերի միջոցով, տեխնոլոգիական նորարարությունը խթանելու հաստատակամ հանձնառությամբ՝ ՁԻՀ-ն առանցքային դեր է խաղացել նաև տարածաշրջանային լանդշաֆտի ձևավորման գործում:
Մեր ծրագրերի հաջողություններն ընդգրկում են ՏՏ, բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն կողմերը՝ խթանելով միասնական և համաժամանակյա առաջընթաց այս դինամիկ ոլորտներում: ՁԻՀ-ի յուրաքանչյուր նախաձեռնություն ծառայում է որպես համալիր և ներառական հարթակ՝ միավորելով մասնավոր և պետական հատվածները, կրթական հաստատությունները, հետազոտական կառույցները և միջազգային ընկերություններ: Այս համագործակցային մոտեցումը թույլ է տալիս մեզ համակարգել շահագրգիռ կողմերի հավաքական գիտելիքներն ու փորձը՝ ի շահ ընդհանուր թիրախների և նպատակների:
|