Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ՏԲՏ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն


Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարություն» ծրագրի «ՏՏ/Գիտելիքահենք ոլորտի զարգացման աջակցություն» բաղադրիչի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող «ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնությունը» /Նախաձեռնություն/ նպատակ ունի մշակել և իրականացնել Հայաստանի ՏՏ ներկայացուցչական գրասենյակի գործունեությունը ԱՄՆ-ում: 


Հաշվի առնելով հայկական ՏՏ ոլորտի լուրջ զարգացումները, ներառյալ՝ սկսնակ ընկերությունների ձեռքբերումները և հաջողությունների պատմությունները, որոնք մատնանշում են անցում աուտսորսինգից պրոդուկտի/լուծումների մշակում, անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ՝  ուղղված Հայաստանում իրականացվող սկսնակ ընկերությունների խթանման ծրագրերի աջակցմանը:


Այսպիսով, ներկայումս կիրառվում է Նախաձեռնության հայեցակարգի նոր մոտեցում, որը կապահովի հատուկ խթանման և խորհրդատվության ծառայությունների տրամադրում արտահանմանը պատրաստ հայկական ՏՏ սկսնակ/գործող ընկերություններին, աջակցություն մարքեթինգային ռազմավարության մշակման, աքսելերացիայի/ նախնական ֆինանսավորման ծրագրերին դիմելու, ինչպես նաև հատուկ միջոցառումների և ներկայացումների կազմակերպման հարցում:


Նշված մոտեցման շրջանակում ՁԻՀ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպվում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր:


Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով:  Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

 

Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝

  • Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
  • Լուծումների/ապրանքատեսակի  դիրքավորում
  • Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ

Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:


Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմա¬նություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պար¬տադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար: 


Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով: 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ