Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ՁԻՀ «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության ճամբար

 

«ՈւՇԱՑԱԾ ՎԱՐԴԱՎԱՌ» ՃԱՄԲԱՐ

ՁԻՀ «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության ներքո


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ)  կողմից իրականացվող «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության շրջանակում, օգոստոսի 20-ից 22-ը տեղի կունենա «Ուշացած Վարդավառ» խորագրով միջոցառումը և ճամբարը, որը կլինի «ԱԼԻՔ» նախաձեռնությանը միացած երիտասարդների առաջին հանդիպումը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

«Ուշացած Վարդավառ» խորագիրը կրող միջոցառումների շարքը նոր հնարավորություն է՝ բացահայտելու ՀՀ բոլոր մարզերից 15-ից 29 տարեկան երիտասարդների ներուժը և հետաքրքրությունները և ստեղծելու ինքնակազմակերպման և ինքնաարտահայտման համար նախատեսված միջավայրեր՝ ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափով, որտեղ երիտասարդները կծանոթանան ժամանակակից մասնագիտություններին, կկիսվեն միմյանց հետ գիտելիքներով և փորձով, վեր կհանեն համայնքային խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումներ։ 

 

 

Միջոցառման առաջին օրվա ընթացքում նախատեսվում են՝

  • մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովներ,
  • հանդիպումներ ստարտափ և տեխնոլոգիական համայնքի փորձագետների հետ,
  • պանելային քննարկում,
  • շրջայց Վանաձորում։ 

Երկրորդ և երրորդ օրերը կշարունակվեն 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նախատեսված կրթական ճամբարով, որի ընթացքում երիտասարդները կսովորեն՝ ինչպես նախաձեռնել և մշակել նախագծեր և դրանք կյանքի կոչել իրենց համայնքներում՝ երիտասարդներին ներգրավելու և դրական փոփոխություններ կերտելու համար։


Ծրագիրը ներառում է՝

  • ռազմավարական պլանավորման դասընթաց,
  • գործողությունների պլանի մշակում,
  • համախոհների ներգրավման և բանակցությունների վարման հմտությունների զարգացում,
  • աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող այլ դասընթացներ։


Այս ամենը կուղեկցվի աշխատարաններով, վարպետաց դասերով, սպորտային մրցաշարերով, ինտելեկտուալ խաղերով։

 

3 օրերի ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը կհյուրընկալի շուրջ 400 երիտասարդի, որոնցից կընտրվեն 100 ճամբարականներ՝ ապագայում համայնքային ակումբներն առաջնորդելու և համակարգելու հեռանկարով։

 

«Ուշացած Վարդավառ»-ին մասնակցելու համար մինչև օգոստոսի 10-ը  (ներառյալ) լրացրու առցանց հայտաձևը։ 

 

Նշում՝  «ԱԼԻՔ»-ին միանալու հայտը վերջնաժամկետ չունի։

 


***

ՁԻՀ «ԱԼԻՔ» նախաձեռնության նպատակն է ՀՀ-ում ձևավորել որոշումներ կայացնող և փոփոխություններ կերտող երիտասարդ սերունդ, որն ապրում, արարում և ստեղծագործում է՝ իր երազած Հայաստանում։ «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնությունը որդեգրել է հետևյալ արժեքները՝ ազնվություն և արդարություն, համառություն և տոկունություն, համարձակություն և նախաձեռնողականություն, արժանապատվություն։


«Ուշացած Վարդավառ» միջոցառումը պարզապես մեկնարկն է այն հրաշալի իրադարձությունների, որոնք իրականացնելու է ՁԻՀ «ԱԼԻՔ» նախաձեռնությունը՝ երիտասարդների ներուժի բացահայտմամբ զարկ տալով համայնքների համաչափ զարգացմանը և, այդպիսով՝ երկրի զարգացմանը։ Միջոցառումն իրականացվում է ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

 

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում են ճամբարներ նաև այլ տարիքային խմբերի երիտասարդների համար։

Տեղեկացված լինելու համար հրավիրում ենք միանալու «ԱԼԻՔ»-ի տելեգրամյան ալիքին կամ հետևելու ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:  

 






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ