Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք

24.05.2016


Այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում է այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք: Այցելությունը կկայանա մայիսի 28-ին, ժամը 12:00-ին: Հանդիպման վայրն է Բագրևանդի 5 հասցեն (ՀՀ ՊՆ շենքի մոտ):


Խնդրում ենք նախօրոք հաստատել Ձեր մասնակցությունը՝ էլեկտրոնային նամակ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 10 21 97 97 հեռախոսահամարով: 


Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ: Քաղաքը տեղակայվելու է  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև գտնվող /Բագրևանդի փողոց/ 3.0 հա մակերեսով հողամասի վրա: Մրցույթի նպատակն է հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:


Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել այս հղմամբ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ