Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

«Գաղափարից դեպի շուկա» Վենչուրային կոնֆերանս

04.12.2013


 

 

«Գաղափարից դեպի շուկա» 

 Վենչուրային կոնֆերանս 

 

Մամլո հաղորդագրություն

դեկտեմբերի 4, 2013թ.; Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ 

 

Ս.թ. դեկտեմբերի  5-6-ին, ժամը  9.30 -17:00-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում, տեղի կունենա ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը: Կոնֆերանսը կմեկնարկի պանելային քննարկմամբ՝ «Ներդրումների ներգրավում հայաստանյան և արտասահմանյան աղբյուրներից տեխնոլոգիական ընկերությունների գործունեության վաղ շրջանի համար» թեմայով, որին մասնակցելու են ներկայացուցիչեր Google և PicsArt ընկերություններից, ինչպես նաև Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից:

 

Կոնֆերանսի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի առջև կներկայացվեն 25 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի և սկսնակ ընկերությունների կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, բարձր և բիո-տեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում:

 

Ս.թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ և կհայտարարվեն մրցույթի հաղթողները:  

 

Վենչուրային ֆորումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:   

 

STEP ծրագիրն իրականցվում է 2006թ. ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) կողմից: Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին և սկսնակ ընկերություններին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ:

 

###




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ