Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

PMI - ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ և ՄՇԱԿՈՒՄ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում` հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 7-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ ազդանշանների ուժեղացման և մշակման սխեմաների  աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին, կսովորեն մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեն դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. դեկտեմբերի 3-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/2J7icbq

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ