Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

PMI Science R&D կենտրոնի ինժեներական դասընթացներ

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

PMI Science R&D կենտրոնի ինժեներական դասընթացներ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են հետևյալ թեմաներով ինժեներական անվճար դասընթացների հայտերի ընդունման մեկնարկը․

 

ARDUINO ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07-ը նոյեմբերի 2021թ․

 

Նպատակը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և դրա ծրագրավորման հրահանգների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, իրականացնել տվյալների հավաքագրում և համակարգերի կառավարում՝ գործնական օրինակների լուծման միջոցով։ Arduino կարգավորիչների գործնական կիրառություններին ծանոթանալը հնարավորություն կտա նախագծել և կառավարել տարատեսակ ինժեներական ավտոմատացված համակարգեր (ռոբոտ, անօդաչու թռչող սարք, խելացի տուն և այն)։

 

Նկարագիրը՝  «ARDUINO APPLICATION» դասընթացը սովորեցնում է աշխատել Arduino կարգավորիչի հետ և հետագայում կիրառել այն տարատեսական ինժեներական խնդիրների լուծման համար։ Դասընթացի ընթացքում ունկնդիրը ծանոթանում է Arduino կարգավորիչի կառուցվածքին, դրա բաղկացուցիչ մասերի աշխատանքի սկզբունքներին, միկրոկարգավորիչի հետ աշխատանքին, պարզ կարգաբերումներին։ Դասընթացը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ և աշխատել  էլեկտրամեխանիկական ու չափիչ սարքավորումների հետ, իրականացնել անալոգային և թվային մուտք/ելքային ազդանշանների ծրագրավորում, համաժամանակեցում (սինքրոնիզացիա) և մշակում՝ Arduino ծրագրային միջավայրում։

Դասընթացի գործնական ձևաչափը հնարավորություն է տալիս անմիջապես դասընթացի ընթացքում կիրառել ստացած տեսական գիտելիքները և հմտությունները՝ իրական խնդիրների լուծման համար։

 

 

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԷԼԵԿՐՈՆԻԿԱ

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07-ը նոյեմբերի 2021թ․


Նպատակը՝ Ճարտարագետներին ներկայացնել արդյունաբերական էլեկտրոնիկայի հիմունքները և զարգացնել չափիչ սարքերի ու էլեկտրական շղթաների հետ աշխատելու գործնական հմտությունները, որոնք կարող են կիրառվել էլեկտրական սարքավորումների նախագծման և թեստավորման համար։

 

Նկարագիրը՝ Դասընթացը նախատեսված է այն ճարտարագետների համար, ովքեր ցանկանում են աշխատել էլեկտրական սարքավորումների նախագծման և սպասարկման ոլորտներում։ Դասընթացը տրամադրում է գործնական գիտելիքներ՝ անալոգային ազդանշաններ գեներացնելու, գրանցելու և չափելու համար, հմտություններ՝ զտիչների և ուժեղարարների կիրառմամբ անալոգային ազդանշանների կերպափոխման և մշակման գործում: Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառմամբ մասնակիցները կնախագծեն և կթեստավորեն տարբեր անալոգային և թվային շղթաներ, կիրականացնեն ազդանշանների գեներացում, մշակում և գրանցում:

 

 

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈԻՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 

Հայտերի ընդունումը դադարեցված է՝  տեղերը սպառված են։

 

Նպատակը՝ Դասընթացի նպատակն է ծանոթանալ մեքենայական ուսուցման կիրառվող ալգորիթմներին, մաթեմատիկական մեթոդներին և ծրագրավորման միջավայրերին։

 

Նկարագիրը՝ Դասընթացը հնարավորություն է տալիս ծանոթանալ մեքենայական ուսուցման հիմնական մեթոդներին ու ալգորիթմներին, դրանցում կիրառվող մաթեմատիկական նկարագրություններին և մոտեցումներին, կիրառման բնագավառներին ու ծրագրավորման միջավայրին։ Դասընթացը հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել NI LabVIEW գրաֆիկական ծրագրավորման միջավայրը և դրա Analytics and Machine Learning գործիքակազմը։

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից։ Գործնական պարպմունքները հնարավորություն են տալիս կիրառել NI LabVIEW ծրագրային միջավայրը, լուծել տարբեր կիրառական խնդիրներ, կիրառել ստացված տեսական գիտելիքները՝ իրական սարքերից տվյալների հավաքագրման և տարբեր ալգորիթմների փորձարկման համար։

 

 

ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07-ը նոյեմբերի 2021թ․


Նպատակը՝ Ծանոթանալ ազդանշանների ուժեղացման և մշակման սխեմաների  աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

 

Նկարագիրը՝ Դասընթացը նախատեսված է տեղեկատվական տեխենոլոգիաների, հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի և հարակից մասնագիտությունների մասնագետներին առավել խորությամբ և գործնականում ծանոթացնելու ազդանշանների ուժեղացման և մշակման սկզբունքներին, սարքերին ու դրանց կիրառություններին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին, կսովորեն մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեն դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

 

 

Դասընթացներից յուրաքանչյուրի նախատեսված տևողությունը 8 շաբաթ է, ընդհանուր՝ 48 ժամ,  շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ։

 

Դասընթացներն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

 

Տեղերը սահմանափակ են: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև տվյալ դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը:

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ