Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021

 

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /թարմացված/

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021

 

Սիրով հրավիրում ենք ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին:  Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 11 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

     

Ոլորտներ

2021թ-ի Ասպիրանտների աջակցության ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:


Համապատասխանության չափանիշներ

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինեն ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ասպիրանտ կամ հայցորդ,
  • Ներկայացնեն հետազոտական աշխատանք, որը համատասխանում է Ծրագրի ոլոտներին/բովանդակությանը։

Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։


Առավելություններ

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում ամսական շուրջ 370,000 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները): Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա, փուլային համախմբված (lump-sum) վճարումներով:

 

Ասպիրանտները նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների և մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի/հայցորդի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
  • Գիտական ղեկավարի կողմից աջակցության նամակ,
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։


Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ։


Խնդրում ենք դիմելուց առաջ անպայման կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան
Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ