Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Սկսնակ ընկերությունը գտել է լուծում տվյալներն ամպերում գաղտնի պահելու համար

12.08.2015

 

Հայկական սկսնակ ընկերությունը գտել է լուծում տվյալներն ամպերում գաղտնի պահելու համար

Skycryptor-ը հանդիսանում է ամպային պահոցներում (ինչպիսիք են օրինակ Dropbox-ը կամ Google Drive-ը) օգտագործողի տվյալների անվտանգությունը ապահովող համակարգ, որը ստեղծել է Onecryptor հայկական սկսնակ ընկերությունը։ Համակարգը թույլ է տալիս գաղտնագրել օգտագործողի ֆայլերը մինչև դրանց՝ ամպում հայտնվելը, այնպես որ ոչ մի երրորդ կողմ, ներառյալ ամպային պահոցներ տրամադրող ընկերությունը կամ համակարգը ստեղծող ընկերությունը, չի կարող հասանելիություն ունենալ օգտագործողի ֆայլերին կամ գաղտնի բանալիներին: Օգտագործողը Skycryptor-ի օգնությամբ կարող է անվտանգ կերպով տարածել գաղտնագրված ֆայլերը, ինչպես նաև կատարել որոնման գործողություն գաղտնագրված տվյալներում:


Skycryptor-ը 2014 թվականին դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, CRDF Global կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվող «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա սթարթափ մրցույթի հաղթողներից մեկը։ Համակարգի վերաբերյալ մանրամասները պարզեցինք Onecryptor ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Ջիվանյանից։


«Մենք մշակել ենք օգտագործողի բանալիների կառավարման հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս տարածել (share) Skycryptor-ի շնորհիվ գաղտնագրված ֆայլերն՝ առանց Skycryptor-ին որևէ գաղտնի ինֆորմացիա տրամադրելու: Իսկ որոնման ֆունկցիոնալությունը հիմնված է սեփական ալգորիթմի վրա, այն թույլ է տալիս օգտագործողին կատարել որոնման գործողություն գաղտնագրված ֆայլերում առանց նույնիսկ բացահայտելու որոնվող արտահայտությունները: Ալգորիթմը ենթակա է պատենտավորման: Նորից ուզում եմ ընդգծել, որ Skycryptor-ը մատուցում է այսպես ասած zero-knowledge ծառայություն, այսինքն մենք չենք կարող իմանալ օգտագործողի որևէ գաղտնի ինֆորմացիա, ներառյալ նրա ֆայլերը, գաղտնագրման համար օգտագործվող բանալիները կամ նույնիսկ որոնած արտահայտությունները»,-մանրամասնեց Ա․Ջիվանյանը:


– Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս առաջացավ միտքը։


 – Ես վերջին տարիներին զբաղվել եմ կրիպտոգրաֆիայով. կարելի է ասել այս ստարտափը հիմնելու միտքը սկսեց հասունանալ ուղիղ մեկ տարի առաջ, այն պահից, երբ սկսեցի զբաղվել գիտության այդ նեղ ճյուղով, այն է ֆայլերի գաղտնագրման մեթոդներով, որոնք թույլ են տալիս կատարել որոնման գործողություն գաղտնագրված տվյալներում: Ստարտափ սկսելու միտքը հասունացավ շատ ավելի շուտ, քան մենք ունեինք որևէ ալգորիթմի թեկուզ նախնական տարբերակ: Իսկ հիմա մենք ունենք սեփական ալգորիթմը, որը շատ պարամետրերով գերազանցում է գոյություն ունեցող ալգորիթմներին, որոնք մշակվել և մշակվում են տարբեր առաջատար համալսարաններում, Մայքրոսոֆթում և այլ կազմակերպություններում:


– Անցած տարի Դուք դարձել եք «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթողներից մեկը: Ի՞նչ հաջողությունների մասին կարող եք խոսել, որ գրանցվել են մրցույթի շնորհիվ։


– Այդ ժամանակ նոր էր ձևավորվում մեր հիմնական թիմը։ Մրցույթում հաղթելը ամրապնդեց մեր առաջ քայլելու վստահությունը և այդ հաջողությունից հետո բոլորս հասկացանք, որ այլևս հետ դարձի ճանապարհ չկա: Շահած գումարը թույլ տվեց նաև մասնակցել եվրոպական առաջատար աքսելերատորներից մեկի ընտրական փուլին: Մենք հաղթեցինք այդ փուլը նույնպես , սակայն մերժեցինք մասնակցելու վերջնական հրավերը:


– Ի՞նչ նախագծեր ու ակնկալիքներ ունեք մոտ ապագայում։


 – Անձնական և բիզնես տվյալների գաղտնիությունը դա հիմնարար իրավունք է: Dropbox-ը կամ Google Drive-ը ապահովում են տվյալները պահելու, տարածելու կամ ցանկացած պահի այդ տվյալներին հասանելիություն ունենալու հրաշալի և հարմարավետ ֆունկցիոնալություն, սակայն այդ ամենը միայն ի հաշիվ օգտագործողների ամբողջ տվյալներին հասանելիություն ունենալու: Մենք ուզում ենք փոխել այդ իրավիճակը:


– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր կասկածում են մասնակցել սկսնակ թիմերի, ընկերությունների համար նախատեսված մրցույթներին։


– Սկզբնական շրջանում մրցույթների մասնակցությունը բազմաթիվ առումներով շատ կարևոր է: Այդտեղ են ձեռք բերվում առաջին կապերը, կուտակվում է pitch անելու փորձ և այլն: Սեփական գաղափարը իրականացնելու ճանապարհը սկսած երիտասարդների մոտ չպետք է կասկած լինի՝ մասնակցել այդ մրցույթներին, թե ոչ: Իսկ սկսել, թե չսկսելու հարցը անխուսափելիորեն կասկածներ և նույնիսկ վախեր է առաջացնում բոլորի մոտ: Այ այդտեղ ես անպայման խորհուրդ եմ տալիս սկսել։


– Ըստ Ձեզ՝ Հայաստանում սկսնակ ըկերություններին տրամադրվո՞ւմ է անհրաժեշտ աջակցությունը, թե ոչ:


– Համապատասխան ենթակառուցվածքները նոր են զարգանում Հայաստանում: Կան անհրաժեշտ օղակներից մի քանիսը, մասնավորապես գնալով շատանում են տարբեր մրցույթները, որոնք մեծ խթան են հանդիսանում թիմեր ձևավորելու գործընթացում։ Սկսել է գործել հարկային արտոնություններ սահմանող օրենքը, որը օրինակ մեզ համար կենսական կարևորություն ունի: Կա նաև վենչուրային հիմնադրամ, որն ընկերության հասունացման ինչ-որ պահից հետո ֆունդամենտալ դեր է խաղալու: Բայց այդ արանքում բացակայում են կարևոր մի քանի օղակներ, օրինակ՝ սաղմնային (seed) ներդրումներ իրականացնող ֆոնդեր կամ հրեշտակ ներդրողներ։ Ես վստահ եմ, որ ամեն տարի շատ բան է փոխվելու այդտեղ:

 

Նշենք, որ այս պահին հայտարարված է նաև 2015 թվականի «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա սթարթափ մրցույթը, որի դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 8-ն է։ Մանրամասները՝ այստեղ։

 

Աղբյուր՝ ittrend.am




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ