Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Գրասենյակային տարածքների և ենթակառուցվածքների պատասխանատու

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղակայված իր գրասենյակային տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովման պատասխանատու:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • ՁԻՀ-ի և ՁԻՀ կողմից համակարգվող կենտրոնների (Երևան, Գյումրի, Վանաձոր) բնականոն գործունեության ապահովման նպատակով գրասենյակային տարածքների/շենքերի, հարակից տարածքների, գույքի, սարքավորումների, ֆիզիկական ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների կազմակերպում և ապահովում, ըստ անհրաժեշտության՝ վերանորոգման աշխատանքների նախաձեռնում և կազմակերպում,
  • առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում,
  • գրասենյակային տարածքներին, ներառյալ՝ ֆիզիկական ենթակառուցվածքներին առնչվող արտապատվիրված ծառայությունների մատուցման ընթացքի մշտադիտարկում, գործառույթների կանոնակարգում, աշխատակազմից և շահառուներից առկա խնդիրների կամ բացթողումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում,
  • հիմնական միջոցների հաշվառում և շարժի կոորդինացում, գույքագրման գործընթացի կազմակերպում և կոորդինացում,
  • պահեստ(ներ)ի կառավարում, պահեստի շարժի պարբերական ճշգրտում,
  • Իր գործառույթներին առնչվող նյութերի, ապրանքների, մասնագիտական և/կամ այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի ուսումնասիրում, գին/որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկների ներկայացում, պատվերների ժամանակին ձևակերպում՝ ներքին ընթացակարգերին համապատասխան։
  • Իր գործառույթների իրականացման ընթացքում բացահայտված և անհաղթահարելի խնդիրների մասին հրատապ տեղեկացում ՁԻՀ-ի և/կամ տվյալ կենտրոնի/ծրագրի ղեկավարին։

 

 

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Գրասենյակային տարածքների/ենթակառուցվածքների համակարգման և/կամ համանման գործունեության փորձառություն,
  • Գրասենյակային, շենքային և հարակից տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում,
  • Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի, պարագաների և ծառայությունների շուկայի իմացություն,
  • Շինարարական աշխատանքների համակարգման ունակությունները և տեղեկացվածությունը կդիտարկվեն որպես առավելություն,
  • Համակարգչային տարրական գիտելիքներ /առնվազն՝ MS Word, MS Excel/
  • Բարձրագույն կրթությունը և անգլերենի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «Office Manager»:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի դեկտեմբերի 15-ը (ներառյալ)։





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ