Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


NVIDIA «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթաց

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

NVIDIA խոր ուսուցման ինստիտուտը (Deep Learning Institute, DLI) և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» խորագրով 2022 թվականի երկրորդ դասընթացին, որը տեղի կունենա մայիսի 14-ին և 15-ին ԵՊՀ-ում (երկու օր, օրական 4 ժամ տևողությամբ)։

 

Դասընթացը նախատեսված է ոլորտի առաջադեմ և նորարարական մտածողությամբ սկսնակ ուսանողների, գիտաշխատողների և հետազոտողների համար։ Այն կվարի ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոս Լիլիթ Յոլյանը, ով որակավորված է որպես NVIDIA DLI դեսպան։

 

Դասընթացի ընթացքում մասնակցիները հնարավորություն կունենան սովորելու խոր ուսուցման վերաբերյալ հիմնարար հմտություններ։ Խոր ուսուցման ներածական մասից հետո մասնակիցները կհմտանան նաև խոր ուսուցման ծրագրերի ստեղծման ու մշակման որոշակի տարրերի ուղղությամբ՝ պատկերների դասակարգում (image classification), առարկաների ճանաչում (object detection), նեյրոնային ցանցերի բարելավում և այլն։ Դասընթացի ավարտին մասնակիցները հասանելիություն կունենան նաև հավելյալ ռեսուրսների՝ իրենց սեփական խոր ուսուցման նոր ծրագրերը ստեղծելու համար։

 

Մասնակցության նախապայմաններն են. 

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր արդեն ունեն Python-ի օգտագործման նախնական փորձառություն և վարժ տիրապետում են անգլերենին։

 

Գրանցվելու վերջնաժամկետը՝ մայիսի 11-ը (ներառյալ)։ 

 

Գրանցվելու համար այցելե՛ք այստեղ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ