Ընթացիկ Նորություններ

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /03.03.2021/

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /01.02.2021/

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

PMI - ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Համակարգչային ցանցերի հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում` հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, հետազոտել տվյալների փոխանցման և անվտան­գության գործառույթները և գործնականում իրականացնել կարգաբերումներ։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, ցանցերի տեսակներին, կլիենտ սերվեր ճարտարապետությանը, արձանագրություն­ներին, պարզ կարգաբերումներին, տվյալների փոխանցման մոնիտորինգի և անվտան­գության որոշակի գործառույթներին։  Դասընթացի մասնակիցները կկարողանան աշխատել թեստային սարքավորումների և ապարատա­ծրագրային գործիքամիջոցների հետ, իրականացնել  համակարգչային ցանցի մոնիտորինգ ծրագրային միջավայրերում։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/36VVs6i

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ | Կապ