Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր 2023-2024

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն` 2023-2024թթ․ ուսումնական տարվա համար:

 

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը պատրաստում է նյութագետներ, ովքեր կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:

 

Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ տեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների գործուն աջակցությամբ։

 

Ծրագրի շրջանակում դասավանդում են ինչպես կրթական ոլորտի, այնպես էլ մասնավոր ընկերություններում աշխատող և հրավիրյալ այլ առաջատար մասնագետներ, որոնք ուսանողներին են փոխանցում իրենց տեսական գիտելիքներն ու գործնական փորձը: Դասընթացների մի մասն անցկացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Ծրագրի լավագույն ուսանողներն ունեն նաև ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

 

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրում նախատեսված է 2 անվճար և 8 վճարովի տեղեր։

 

Միաժամանակ, համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում, ծրագրի մասնակիցները կարող են օգտվել ՀՀ կառավարության 18․06․2020թ-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված Քիմիա մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից։

 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել նյութագիտության գաղտնիքները:

 

Ծրագրի 2023-2024թթ. ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը կազմակերպվում է առցանց՝ admission.ysu.am հղումով, հետևյալ փուլերով՝

  • 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 18:00-ն,
  • 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հուլիսի 3-ից մինչև օգօստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:

 

Ընդունելության մանրամասներն՝ այստեղ։

 

 

Հարցերի դեպքում՝

Հեռ․՝ 060 710 401

Էլ․ փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ