Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և PMI Science-ի աջակցությամբ իրականացվող «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն` 2022-2023թթ․ ուսումնական տարվա համար:

 

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը պատրաստելու է նյութագետներ, ովքեր կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:

 

Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ տեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների գործուն աջակցությամբ։

 

Ծրագրի շրջանակում դասավանդելու են ինչպես կրթական ոլորտի, այնպես էլ մասնավոր ընկերություններում աշխատող և հրավիրյալ այլ առաջատար մասնագետներ, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլև գործնական փորձը: Դասընթացների մի մասն անցկացվելու է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Ծրագրի լավագույն ուսանողները նաև հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում:

 

Միաժամանակ, համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում, ծրագրի մասնակիցները կարող են օգտվել ՀՀ կառավարության 18․06․2020թ-ի N 1035-Ն որոշմամբ՝ Քիմիա մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից (մանրամասներն՝ այստեղ)

 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել նյութագիտության գաղտնիքները:

 

Ծրագրի 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ փուլերով՝

  • 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հունիսի 1-ից 25-ը՝ ժամը 18:00,
  • 2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հուլիսի 1-ից 15-ը՝ ժամը 18:00,
  • 2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի օգոստոսի 15-ից 22-ը՝ ժամը 18:00:

 

Մանրամասներն` այստեղ:

 

 


Հարցերի դեպքում՝

Հեռ․՝ 060 710 401

Էլ․ փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ