Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Կստեղծվեն տեխնոլոգիական հենքով նոր ընկերություններ

25.05.2015


Գյումրիում և Վանաձորում կստեղծվեն տեխնոլոգիական հենքով նոր ընկերություններ


Մայիսի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը։ Մրցույթի ընթացքին կարելի է հետևել ուղիղ միացման միջոցով՝ https://www.youtube.com/watch?t=1537&v=ccvQJlhz-x8


Միջոցառումը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։ 


‹‹Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, հանդիսանալով տարածաշրջանի խոշորագույն բիզնես ինկուբատորներից մեկը, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծումը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Այս նպատակով 2014 թվականից ի վեր կազմակերպվում է համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը, որի շնորհիվ միայն Գյումրիում և Վանաձորում արդեն իսկ ստեղծվում են նոր ընկերություններ»,-նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


Մրցույթը Գյումրի և Վանաձոր քաղաքի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ապրել ու աշխատել իրենց քաղաքում և, միաժամանակ, հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային ասպարեզ և գտնել գործընկերներ, հաճախորդներ: Մյուս կողմից, մրցույթը կարևոր  է նրանով, որ ուղղորդում է երևանյան և այլ մարզերի թիմերին ու ընկերություններին դեպի Գյումրի և Վանաձոր՝ օգտագործելով Գյումրու և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնների ընձեռած հնարավորությունները։  Յուրաքանչյուր  դրամաշնորհի չափ չպետք է գերազանցի 25.000.000 ՀՀ դրամը, Գյումրու և Վանաձորի դրամաշնորհների համարը համաֆինանսավորվող գումարը պետք է կազմի 15%:  


Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների եզրափակիչ փուլին կմասնակցեն 29 թիմեր և ընկերություններ։ Դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ, այն բոլոր թիմերը, որոնց ծրագրերը բարձր կգնահատվեն գնահատող հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին, ժամը 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ