Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարի ընտրության մրցույթ

23.12.2014

 

«Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար (մենեջեր)» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 
Այս հանձնարարականի հիմնական նպատակն է Երևանում հիմնել Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոն (Innovative Solutions and Technologies Center (ISTC), որը կզարգացնի ՏՀՏ նորարարական լուծումների մշակման հիմնական կարողությունները, կստեղծի նպաստավոր միջավայր կայուն բիզնես ձևավորելու համար, ինչպես նաև ՏՀՏ ընկերություններին և այլ ՓՄՁ-ներին կտրամադրի բիզնեսի զարգացման ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ: Կենտրոնի ղեկավարը կստանձնի կենտրոնի ռազմավարական ղեկավարումը և պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`


1. Կենտրոնի գործունեության հիմնական բնագավառների և ուղղությունների որոշում ռազմավարական ղեկավարման միջոցով, Կենտրոնի հեղինակության ստեղծում և Կենտրոնի մասին իրազեկում տեղական և համաշխարհային մակարդակով,

2. Կենտրոնի կառավարվող գրասենյակային տարածքների պահպանման ապահովում,

3. Կենտրոնի ամենօրյա աշխատանքի ու գործունեության կառավարում՝ Ծրագրի հաջող իրականացումն ու սահմանված նպատակների իրագործումն ապահովելու համար,

4. Աջակցություն Կենտրոնի անձնակազմի ընտրության հարցում,

5. Օգտվելով գործընկերների գոյություն ունեցող ցանցից՝ Ծրագրի շահագրգիռ կողմերի, տեղական համայնքների և միջազգային գործընկերների հետ համագործակցային հարաբերությունների զարգացում՝ ստեղծելով համագործակցային միջավայր կենտրոնի ներսում և շուրջը,

6. Աջակցություն Կենտրոնը առանձին, ինքնաֆինանսավորվող միավորի վերածելու գործում, 

7. Կենտրոնի ծրագրերի/գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվությունների տրամադրում ՁԻՀ-ին, Ծրագրի տարեկան աշխատանքային պլանով սահմանված և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված աշխատանքների կատարման ապահովում, Ծրագրի տարեկան մոնիտորինգային ցուցանիշների կատարման ապահովում:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. փետրվարից` մեկ տարվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ: Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

Բարձրագույն կրթություն ճարտարագիտության և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,

  • Բիզնեսի զարգացման և ռազմավարության մշակման զգալի փորձ (ավելի քան 3 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում և/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման հարուստ փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
  • Տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու հարուստ փորձ,
  • Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
  • IBM տեխնոլոգիաների իմացություն, 
  • Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքը կազմակերպելու և կառավարելու ունակություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2015թ. հունվարի 16-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected] 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ