Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի հուլիսի 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

«Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր 2024-2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրը հայտարարում է 2024-2025թթ. ուսումնական տարվա ընդունելություն։

Մեքենայական ուսուցման հիմունքներ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթաց

«Հզորացնելով ճարտարագիտությունը» շարքի ներքո

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» շարքի ներքո հայտարարվում է «Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում (հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 13-րդ մասնաշենք)։

 

Դասընթացի տևողությունը՝ 5 շաբաթ, շաբաթական 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։

Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 21։

 

Տեղերը սահմանափակ են՝ ընտրությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա:

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև 2022թ-ի նոյեմբերի 15՝ լրացնելով առցանց հայտաձևը:

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 
Դասընթացի նկարագիրը

 

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալիս ծանոթանալ մեքենայական ուսուցման հիմնական մեթոդներին ու ալգորիթմներին, դրանցում կիրառվող մաթեմատիկական նկարագրություններին և  մոտեցումներին, կիրառման բնագավառներին ու ծրագրավորման միջավայրերին, ինչպիսիք են PYTHON-ը և NI LabVIEW-ն։

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից։ Գործնական պարապմունքները հնարավորություն են տալիս կիրառել ծրագրային միջավայրերը, լուծել տարբեր կիրառական խնդիրներ, կիրառել ստացված տեսական գիտելիքներն՝ իրական սարքերից տվյալների հավաքագրման և տարբեր ալգորիթմների փորձարկման համար։

 

 


Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094467322 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ