Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

KoDu միջավայրում խաղերի պատրաստում կսովորեն Կապանի աշակերտները

25.09.2015

KoDu միջավայրում խաղերի պատրաստում կսովորեն նաև Կապանի աշակերտները


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Կապանի 10-16 տարեկան դպրոցականների համար նախաձեռնել է ‹‹Տեխնոլոգիական դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում աշակերտների համար կազմակերպվելու են Կոդու միջավայրում խաղերի պատրաստման դասընթացներ:  


Ծրագրի շրջանակներում աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացների ընթացքում աշակերտները կբաժանվեն թիմերի, որոնք համատեղ կաշխատեն նախագծերի վրա: Դասընթացի ավարտին մասնակցած երեխաները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած խաղերը:


Խաղերի պատրաստման դասընթացը ներկայացնում է գրաֆիկական տարրերի ուսուցում Microsoft KoDu միջավայրում և ներառում է ծրագրավորման հիմնական հասկացությունները: Դասընթացը ներառում է նաև գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն ամրապնդելու և կիրառելու համապատասխան տեսական գիտելիքներ: Դասընթացներն իրականացվելու են Կապանի Մոբայլ լուծումների լաբորատորիայում (Mlab Kapan):


Նշենք նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մայիս ամսից դպրոցականների համար նմանատիպ դասընթացներ է իրականացրել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որի ընթացքում KoDu միջավայրում խաղերի պատրաստում են սովորել շուրջ 625 աշակերտներ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ