Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Ճանապարհորդություն Գյումրի` Gyumri Walking Tour հավելվածի օգնությամբ

16.07.2015


Ճանապարհորդություն Գյումրի` Gyumri Walking Tour բջջային հավելվածի օգնությամբ


Նոր տպավորությունների, ճանապարհորդությունների սիրահարների և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորույթներով հետաքրքրված անձանց համար հուլիսի 17-ին յուրօրինակ ու հետաքրքիր՝ դեպի Գյումրի գնացքով ուղևորություն է կազմակերպել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված Դիջիթըլ Փոմըգրանեթ նորարար ստարտափ ընկերությունը:


Երեքժամյա ճանապարհորդության ընթացքում գնացքում կկազմակերպվի ՏՏ համաժողով, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Դիջիթըլ Փոմըգրանեթի Gyumri Walking Tour բջջային հավելվածը: Սա հայկական ՏՏ իրականության մեջ ևս մեկ նորույթ է, ինչը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին, այցելուներին և բնակիչներին Գյումրի քաղաքում հավելվածի օգնությամբ հեշտությամբ գտնել արվեստի, սպասարկման, հանրային նշանակության և այլ անհրաժեշտության վայրերը: 


Գյումրիի նախագծի հաջողությունից հետո «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը այս լուծումն առաջարկելու է միջազգային շուկայում փոքր քաղաքներին, համայնքներին, թանգարաններին, պատկերասրահներին եւ այլ կազմակերպություններին, որոնք ցանկանում են զարգացնել համայնքային տուրիզմը` կիրառելով տեխնոլոգիական նորարարական լուծումներ: 


Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև քայլարշավ Գյումրու տեսարժան վայրերով, որից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա «Տուրիզմ և տեխնոլոգիաներ» թեմայով քննարկումը՝ կենտրոնում տեղակայված ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համատեղ: Քննարկումից հետո Գյումրիի Ջազ ակումբում Դիջիթըլ Փոմըգրանեթի եւ Ջիթեք Սոլյուշնս ընկերությունների նախաձեռնությամբ տեղի կունենա  աշխատատեղերի և գործող առաջարկների վերաբերյալ «Ապրել և աշխատել Գյումրիում» միջոցառումը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համար:


Դիջիթըլ Փոմըգրանեթ նորարար ստարտափ ընկերությունը, ինչպես նաև Գյումրու մի շարք այլ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններ իրենց առաջին քայլերը սկսել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ). ԳՏԿ-ն աջակցում է տարածաշրջանի բոլոր սկսնակ և նորարար ընկերություններին՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ և համապատասխան մթնոլորտ նոր գաղափարների և մտահղացումների կյանքի կոչման համար: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ  հիմնված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իր գործունեության մեկ տարվա ընթացքում նպաստել է քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, նորարար գաղափարների և ՏՏ ոլորտի ստեղծագործ  երիտասարդների համախմբմանը: Gyumri Walking Tour բջջային հավելվածն էլ իր հերթին կնպաստի տուրիստական բիզնեսի զարգացմանը: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ