Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Աշխատանքի հնարավորություն ՏՏ և բիզնես ղեկավարների համար

16.05.2014

 

Տեղեկեցնում ենք, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում,  Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում աշխատելու և վերջիններիս գործունեության տարբեր ուղղությունները համակարգելու/ղեկավարելու համար փնտրվում են հմուտ, նվիրված և տաղանդավոր ՏՏ և բիզնես ղեկավարներ: Կրթությունն արտերկրի միջազգային համբավ ունեցող ուսումնական հաստատություններում և/կամ միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև 2014թ. հունիսի 7 ուղարկել իրենց մասնագիտական կենսագրությունը [email protected] Էլ. հասցեին:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 545 343 հեռախոսահամարով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ