Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

mLab տեխնիկական ղեկավար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

29.12.2014

«Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) տեխնիկական ղեկավար» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) տեխնիկական ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: Այս հանձնարարականի հիմնական նպատակն է՝ տրամադրել տեխնիկական աջակցություն mLab-ի թիմերին, սկսնակ ընկերություններին և այլ շահառուներին, որը կներառի տեխնինկական ուղղորդում, խորհրդատվություն օպտիմալ տեխնոլոգիայի, կառուցվածքի, ծրագրային ապահովման մշակման գործընթացների  վերաբերյալ:Տեխնիկական ղեկավարը կիրականացնի հետևյալ գործառույթները՝

  • Ապահովի mLab ECA-ի պատշաճ ներկայացումը և ծառայությունների  շուկա դուրս բերումը,
  • Ղեկավարի mLab ECA-ի գործունեությունը, ներառյալ կենտրոնի անձնակազմի/խորհրդատուների ընտրություն, ֆինանսական և գործառնական համակարգում և վերահսկողություն և այլն,
  • Ղեկավարի mLab ECA-ի կողմից մոբայլ ոլորտի գործարարներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ներառյալ հնարավոր շահառու թիմերի/ընկերությունների ընտրությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրի ձեռնարկատերերին բիզնես և տեխնիկական խնդիրների լուծման հարցում,
  • Տրամադրի խորհրդատվություն դասընթացներ կազմակերպող թիմին՝ ժամանակակից տեխնոլոգիաների ուղղությամբ ուսումնական ծրագրերի, դասընթացների բովադակության կազմման և դասախոսների ընտրության հարցում,
  • Տրամադրի ուղղորդման և խորհրդատվության ծառայություններ սկսնակ ընկերություններին, ծրագրավորողներին և mLab ECA-ի այլ հաճախորդներին,
  • Աջակցի mLab ECA-ում գաղափարների գեներացման և արտադրանքի մշակման գործընթացներին,
  • Ստեղծի արդյունավետ և համագործակցային աշխատանքային միջավայր՝ արդյունավետ կառավարման և mLab ECA-ի աշխատակիցների և հաճախորդների կողմից բարձրացված խնդիրների պատրաստակամ կերպով լուծման միջոցով,
  • Ապահովի mLab-ի՝ ՁԻՀ-ի հետ համաձայնեցված գործունեության նպատակների և սկզբունքների հստակ հաղորդակցումը  mLab ECA-ի տեխնիկական անձնակազմին և գործընկերներին և տեղեկացնի ՁԻՀ-ին ցանկացած խնդիրների վերաբերյալ,
  • mLab ECA-ի ծրագրերի/գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ և այլ պահանջվող փաստաթղթեր տրամադրի ՁԻՀ-ին:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. փետրվարից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երակարացման հնարավորությամբ:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն,
  • Զգալի փորձ (ավելի քան 5 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում որպես ծրագրավորող և/կամ թիմի ղեկավար,
  • Մոբայլ տեխնոլոգիաների իմացություն, 
  • Թիմային աշխատանքը կազմակերպելու և կառավարելու ունակություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 23-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected] 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ