Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Հայտերի ներկայացման հրավեր ՎՏԿ համար կահույքի ձեռքբերման նպատակով

16.07.2015


Հայտերի ներկայացման հրավեր Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման նպատակով


Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է այս Ծրագրի համար ներկայացված Գնումների ընդհանուր ծանուցումից հետո, որը Development Business ինտերնետային կայքում տեղադրվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:


Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի ֆինանսավորման համար, և նպատակ ունի օգտագործել այս վարկային միջոցների մի մասը Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման պայմանագրի շրջանակներում վճարումների իրականացման համար:

 

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն սույնով հրավիրում են ներկայացնել փակ հայտեր ընդունելի և որակավորված Հայտատուներին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման համար:


Մրցույթը կանցկացվի «ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների վերաբերյալ» ՀԲ ուղեցույցների շրջանակներում Ազգային մրցակցային մրցույթի (ԱՄՄ) ընթացակարգերի համաձայն (Բանկի կողմից հրապարակված 2004թ-ի մայիսին և վերանայված 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին) և հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցերի շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:


Հետաքրքրված թույլատրելի Հայտատուները կարող են հետագա տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ստուգել Մրցութային փաստաթղթերը 09:00-18:00-ը ստորև ներկայացվող հասցեով:
պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]


Որակավորման պահանջները ներառում են. 

(ա) Ֆինանսական կարողություններ. 
Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝գ Վերջին երեք տարիների /2012-2014թթ/ միջին տարեկան նվազագույն շրջանառությունը պետք է կազմի 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,գ Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների /2012-2014թթ/ համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները:


(բ) Փորձ և տեխնիկական կարողություն. 
Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝   գ Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ,գ Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի /Հայտի գնից ոչ պակաս գումարով/ հաջողությամբ իրականացում: Խնդրում ենք ներկայացնել պայմանագրի պատճենը կամ նշել գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները, ընդունման ակտի պատճենը:


(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս կողմից առաջարկված ապրանքները համապատասխանում են հետևյալ պահանջին/ներին.   Սույն պայմանագրի շրջանակում մատակարարվող ապրանքները, բացառությամբ Տեխնիկական մասնագրերի 5,9,10,11,12,26,31,32,34,35,36,44-52 կետերի, պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ:
Հավևլյալ մանրամասները ներկայացված են Մրցութային Փաստաթղթում:


Հետաքրքրված Հայտատուները հայերեն լեզվով ամբողջ Մրցութային Փաստաթղթերի փաթեթը կարող են գնել ներքոհիշյալ հասցեով` գրավոր դիմում ներկայացնելու և 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ անվերադարձ վճարի դիմաց: Վճարման ձևն է` վերոնշյալ գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի ստորև նշված հաշվի վրա: Փաստաթղթերի տպված տարբերակը կհանձնվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս պահանջի դեպքում, մրցութային փաթեթը կտրամադրվի նաև ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակով: Տպված և էլեկտրոնային տարբերակներում հակասությունների դեպքում, տպված օրինակը գերակայում է. 


Հաշվեհամարի մանրամասներն են`

ՀՀ Ֆինանսների նախարարության

Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ թիվ 900000900564

Ստացող ԱՖԾԿԿ


Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2015 թվականի օգոստոսի 13-ը` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ 2015 թվականի օգոստոսի 13-ին` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն մրցութային երաշխիքով, որը պետք է կազմի 4,600 ԱՄՆ դոլար կամ դրան  համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար: 


Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ