Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը կանցկացվի նոյեմբերի 8-9-ը

21.10.2014

 

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը կանցկացվի նոյեմբերի 8-9-ը, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթի մեկնարկը: Միջոցառումը տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ նոյեմբերի 8-9-ը:

 

Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել է Գյումրի և նպատակ ունի  խրախուսել Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցել մրցույթին և կյանքի կոչել իրենց գաղափարները:

 

Հեքըթոն[ՅԱՆ]-ի  հիմնական նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

 

Բոլոր նրանք, ովքեր կարող են խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեն նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել  խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և  ներդրումների լայն հնարավորություն:

 

Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը անցկացվում է Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և  հնարավորություն է տալու թիմերին ծանոթանալ տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցել նաև զուգահեռ ընթացող սեմինարներին, ներկայացումներին և այլն: Innoweekend  միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և միջոցառումներին գրանցվելու համար կարող եք այցելել www.innoweekend.am կայք:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2014 թ.-ի հոկտեմբերի 25-ը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ