Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ԳՏԿ և ՎՏԿ համար ինժեներական սարքավորումների մատակարարում

20.07.2015

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համար ինժեներական սարքավորումների մատակարարում 


Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:  


Հայաստանի Հանրապետությունը "Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից" (ՎԶՄԲ ) վարկ է ստացել` "էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի" ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար ինժեներական սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-3-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար: 


"Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը" /ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար ինժեներական սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-3-ի նպատակով:


Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված "ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար" ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները: 
Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն" ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչեւ 18:00: 


Որակավորման պահանջները ներառում են. 

(ա) Ֆինանսական կարողություններ. Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2012-2014թթ/ նվազագույն միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 360,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների /2012-2014թթ/ համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները: 

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետեւյալ պահանջին/ներին՝   

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ:
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման հայտի արժեքից ոչ պակաս գումարի պայմանագրի հաջողությամբ իրականացում` ներկայացնելով պայմանագրի և մատակարարված ապրանքների Ընդունման ակտի պատճենները:
  • Օտարերկրյա Մասնակցին, որը գործունեություն չի ծավալում Գնորդի երկրում, պայմանագիրը շնորհելու դեպքում նրան այդ երկրում պետք է ներկայացնի իր  Գործակալը, որը իրազոր կլինի մատակարարումից հետո իրականացնել Մատակարարի երաշխիքային սպասարկման պարտավորությունները: 

Համատեղ ձեռնարկությամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:

 

(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինիս առաջարկած ապրանքները բավարարում են  հետևյալ պահանջին՝ 


Սույն Պայմանագրի շրջանակում մատակարարվող ապրանքները պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ: Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:

 

Լրացուցիչ մանրամասները ներկայացված են մրցութային փաթեթում: 

 

Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն  լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորև ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և 50 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:


Հաշվեհամարի մանրամասներն են` 

Արտասահմանից վճարման համար.

Միջնորդ բանկ` JPMorgan Chase Bank, N.A., New York, NY USA

SWIFT BIC: CHAS US 33

Հաշիվ` 001 1 010782

Ստացողի բանկ` ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, ՀՀ

SWIFT BIC: CBRA AM 22

Ստացող` ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀ

Հաշիվ` 900000900572


Տեղական վճարումների համար.

Ստացող՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀՀՎ

ՀՀ`180255188Ստացողի բանկը՝ ՀՀ Ֆինանսների Նախարարության Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ: 900000900564 (ՀՀ դրամ)


Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչեւ 2015թ. օգոստոսի  31-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2015թ. օգոստոսի 31-ին ժ.15:00 (տեղական ժամանակ): Բոլոր հայտերը պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով: Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի 7,100  ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար: 


Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ