Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2021

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /թարմացված/

 Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2021թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հետազոտական ինստիտուտների և բուհերի հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 2018 թվականից 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։


 

Ոլորտներ 

2021թ-ի հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել այն հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:

 

 Համապատասխանության չափանիշներ

Հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝

  • Լինեն ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (2-5 անդամներով)։  Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնք ընդգրկել են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1  ուսանող)
  • Առաջարկեն հետազոտական ծրագիր առաջնահերթ ոլորտներից մեկում։

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։

Առավելություններ 

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։

 

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)
  • Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝  Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

 

Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ անպայման կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան
Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ