Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Դիջիթեք 2015-ին

02.10.2015

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝  Դիջիթեք 2015-ին

 

Հոկտեմբերի 2-4-ին ԴիջիԹեք Էքսպո բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) մասնակցում է իր բոլոր կենտրոնների հետ համատեղ: Հիմնադրամի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, IBM նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կներկայացնեն իրենց գործունեության հիմնական արդյունքները, կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերը և նախագծերը:  


Ցուցահանդեսի ընթացքում ՁԻՀ-ի կողմից կազմակերված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի և STEP «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա սթարթափ մրցույթի հաղթող թիմերը կներկայացնեն իրենց կողմից ստեղծված նորարական լուծումները և պրոդուկտները: Միջոցառմանը ՁԻՀ-ը կներկայացնի նաև ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների մշակման նպատակով նախագծվող Ինժեներական քաղաքի կոնցեպտը:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հետաքրքիր և նորարար հնարավորություն է ընձեռելու նաև ցուցահանդեսին մասնակցել ցանկացող 10-16 աշակերտների համար: Վերջիններս հենց տեղում կարող են մասնակցել KoDu միջավայրում խաղերի ստեղծման դասընթացին: Ի դեպ ԴիջիԹեքին իրենց պատրաստած խաղերն են ցուցադրելու Գյումրի և Վանաձոր տեխնոլոգիական կենտրոններում խաղերի պատրաստման դասընթացներին մասնակցած լավագույն աշակերտները: 


Ցուցահանդեսին մասնակցում էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շրջանակում օժանդակություն ստացած Ռենդերֆորեսթ, Իմպրովիզ, 4Քար, Մուվի Թրիփ Էլպիդա, Անոդ, Էվոկա, Սոլվար Սիսթեմս, Վերականգնվող էներգիայի հետազոտական թիմը, Թրիսքեյլ, Փեննի, Վուլպեքս, Սիմպլեքս, Թրութլի, Գիֆտսապ, Թրիփ, Բռեյնբութ, Վանդելիոն, ՋիՋի տաքսի, էկոթեքնոլոջիս, Մակվափոնիքս, Հայա, Սոլոլըրն և այլ թիմեր ու կազմակերպություններ:






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ