Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Ինժեներական քաղաքի Գործառնական հարցերի պատասխանատու


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Ինժեներական քաղաքի Գործառնական հարցերի պատասխանատու:



 Աշխատանքային պարտականություններ՝

  • Ինժեներական քաղաքի բնականոն գործունեության ապահովման նպատակով Ինժեներական քաղաքի տարածքի և ֆիզիկական ենթակառուցվածքների, այդ թվում գրասենյակային տարածքների/շենքերի, հարակից տարածքների (այսուհետ՝ ԻՔ) գրավիչ միջավայրի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպում և համակարգում;

  • ԻՔ գույքի, սարքավորումների, ֆիզիկական ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների կազմակերպում և ապահովում, ըստ անհրաժեշտության՝ վերանորոգման աշխատանքների նախաձեռնում և կազմակերպում;

  • Առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում;

  • ԻՔ գործառնական թիմի, այն է՝ գրասենյակային/տնտեսական պատասխանատուի, մաքրուհիների և այլ տեխնիկական/սպասարկող անձնակազմի աշխատանքների ընթացքի մշտադիտարկում և վերահսկում;

  • ԻՔ տեխնիկական/ենթակառուցվածքային բնույթի արտապատվիրված ծառայությունների մատուցման ընթացքի մշտադիտարկում, գործառույթների կանոնակարգում։

  • Աշխատակազմից և շահառուներից առկա տեխնիկական խնդիրների կամ բացթողումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում;

  • ԻՔ ռեզիդենտների հետ տեխնիկական/գործառնական/ենթակառուցվածքային բնույթի աշխատանքի համակարգում, վերջիններիս կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրություն և հնարավոր լուծումների առաջարկում;

  • Իր գործառույթներին առնչվող նյութերի, ապրանքների, մասնագիտական և/կամ այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի ուսումնասիրում, գին/որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկների ներկայացում, պատվերների ժամանակին ձևակերպում՝ ներքին ընթացակարգերին համապատասխան;

  • Իր գործառույթների իրականացման ընթացքում բացահայտված և անհաղթահարելի խնդիրների մասին հրատապ տեղեկացում ՁԻՀ-ի և/կամ ԻՔ ծրագրի ղեկավարին:

  Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Գրասենյակային տարածքների/ենթակառուցվածքների համակարգման և/կամ համանման գործունեության փորձառություն,

  • Գրասենյակային, շենքային և հարակից տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում,

  • Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի, պարագաների և ծառայությունների շուկայի իմացություն,

  • Շինարարական աշխատանքների համակարգման ունակությունները և տեղեկացվածությունը կդիտարկվեն որպես առավելություն,

  • Համակարգչային տարրական գիտելիքներ /առնվազն՝ MS Word, MS Excel/

  • Բարձրագույն կրթությունը և անգլերենի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «EC Operation Manager»:



 Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը (ներառյալ)։


 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ