Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ԻՔ նախագծային գաղափարների մրցույթ

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (թարմացված)


Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և կայանատեղիի երկրորդ հարկում նախատեսվող այգու նախագծային գաղափարների մրցույթի

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և Ինժեներական քաղաքում կառուցվելիք կայանատեղիի երկրորդ հարկի այգու գաղափարների մրցույթ:

 

Մրցույթի նպատակն է հավաքագրել Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի (այսուհետ՝ հարթակ) ճարտարապետական լուծումների և կայանատեղիի երկրորդ հարկում նախատեսվող այգու (այսուհետ՝ այգի) հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:

 


Մասնակցության պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություններ:

 

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո հանձնաժողովը գնահատելու է նախագծերը, որի արդյունքներով մրցանակը շնորհվելու է առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:

 

Մրցութային հանձնաժողովի կազմում կներգրավվեն Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ (առնվազն՝ 2 ներկայացուցիչ) և ճարտարապետներ (առնվազն՝ 3 ներկայացուցիչ):

 

Նշում՝ Հանձնաժողովի կազմում ընդգրկված ճարտարապետները և/կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, թիմերն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել մրցույթին։

 

 

Մրցույթի հիմնադրույթները

Հարթակը և այգին տեղակայվելու են  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև /Բագրևանդի փողոց/ կառուցվող Ինժեներական քաղաքի և դրան հարակից տարածքում: Ընդ որում՝ հարթակը զբաղեցնելու է  1300 քմ մակերեսով տարածք, իսկ այգին զբաղեցնելու է 3920 քմ մակերեսով  տարածք։

 

Հայեցակարգային նախագծերը պետք է համահունչ լինեն  Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագծի ամբողջական գաղափարի հետ։

 

 

Մասնակցության հայտ

Մրցութային նախագծերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ-ի հուլիսի 22՝

  • Փակ ծրարով՝ ՁԻՀ գրասենյակ - Ինժեներական քաղաք, Բագրևանդ 21/1 հասցեով,

            կամ

Նախագծերի էլեկտրոնային ֆայլերը կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչով (ծրարով ներկայացնելու դեպքում), որպես էլ․ նամակի կցորդ կամ ամպային հարթակի հղումով՝ առավելագույնը 28 MB ծավալով՝ PDF ձևաչափով, ինչպես նաև առավելագույնը 2 MB ծավալով՝ JPG ձևաչափով՝ էլեկտրոնային կրիչով:

 

Ցուցահանդեսային ձևաչափով մրցութային հանձնաժողովին և Ինժեներական քաղաքի գործընկերներին ու շահառուներին ներկայացնելու նպատակով ՝

  • Հայաստանյան մասնակիցները պետք է ներկայացնեն նաև յուրաքանչյուր գոտու համար 800 մմ * 1000 մմ չափսի տպագրված, երկու առանձին գծատախտակների վրա ամրացված նախագծերի օրինակները: 
  • Արտասահմանյան մասնակիցների աշխատանքների տպագրությունը կիրականացնի մրցույթի կազմակերպիչը:

Նախագծերի հետ միասին /ծրարում կամ էլեկտրոնային նամակով/ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախագծերի հեղինակի, հեղինակների և այն բոլոր անձանց անունները, ովքեր մասնակցել են մրցութային նախագծերի մշակման աշխատանքներին և հավակնում են մրցանակի մասնաբաժնի։

Եթե մրցույթին ներկայացված նախագծերն ունեն մեկից ավելի հեղինակ, ապա անվան դիմաց պետք է նշել մասնաբաժինները՝ ընդհանուր գումարից տոկոսներով։

 

 

Մրցանակ

Մրցույթում հաղթող՝ հարթակի և այգու հայեցակարգային նախագծերի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ։ Մրցանակը՝ 500.000 ՀՀ դրամ է (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):

 

Նշում՝ Մրցույթում հաղթող նախագծերը համարվելու են ՁԻՀ սեփականությունը, և հիմնադրամը կարող է դրանք մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել նշված գոտիների հետագա նախագծման և կառուցապատման աշխատանքների նպատակով՝ առանց նախագծման աշխատանքներում մրցույթի հաղթողին ներգրավելու: Անկախ մրցույթի արդյունքներից՝ կազմակերպիչները իրավունք ունեն վերջնական նախագծային փաթեթը պատվիրել ինչպես սույն մրցույթի մասնակից, այնպես էլ ոչ մասնակից ճարտարապետական խմբերին, անհատներին կամ կազմակերպություններին:

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Հեռ.՝ +374 11 219797; Էլ. փոստ՝ [email protected]

 

 

 

Մրցույթին ներկայացված նախագծային գաղափարները և դրանց հեղինակները ներկայացված են ստորև՝

 

«Կետ Արքիթեքթ» ՓԲԸ /մրցույթի հաղթող/

Գարեգի Եղոյան և Մարատ Մեժլումյան

«Մետալ բիլդինգ» ՍՊԸ

Մեսրոպ Անդրիասյան

Վահագն Գյոդակյան

Տիգրան Հովհաննիսյան

 

 

 

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ