Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ինժեներական քաղաքի Բանվոր

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝

Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է

Բանվոր

 

 

Գործառույթների շրջանակը՝ 

  • Տարատեսակ իրերի/գույքի բեռնում, բեռնաթափում, տեղաշարժում, տեղափոխում, դասավորում

  • Փորման և/կամ տարաբնույթ մանր շինարարական աշխատանքների իրականացում,

  • Ընդհանուր տարածքների, ինչպես նաև ասֆալտապատ տարածքների և/կամ մայթերի մաքրում աղբից, տերևներից, ձնից,

  • Անմիջական ղեկավարի կողմից՝ իր գործառույթների շրջանակին առնչվող տարբեր այլ հանձնարարականների կատարում։

 

Անհրաժեշտ որակավորումներ․ 

  • Ֆիզիկական աշխատանք կատարելու և երկար ժամանակ ոտքի վրա աշխատելու ունակություն,

  • Շինարարական աշխատանքների մասով առնվազն ընդհանրական գիտելիքներ,

  • Համապատասխան գործիքների և տեխնիկայի հետ աշխատելու փորձառություն (գայլիկոնիչ (дрель), էլպտուտակահան, էլեկտրական սղոցներ և այլն),

  • Թիմային աշխատանքի հմտություններ,

  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և նվիրվածություն։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

 


Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13։00 կամ 14։00-18։00։

 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ