Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ աքսելերատորի բնապահպանական և սոցիալական կառավարման պլան

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցության։

 

 

2022թ-ի մայիսի 12-ին` ժամը 11:00-ին, Ինժեներական քաղաքում (հասցե՝ ք․ Երևան, Բագրևանդի 21/1) տեղի կունենա «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցություն:

 

Նախատեսված աշխատանքներին կարելի է ծանոթանալ Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանում։

 



Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

 

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» (ԱԽՈԵ)

ծրագրի կառավարման գրասենյակ․

հեռ․՝ 010515580, կոնտակտային անձ՝ Սոնա Դարբինյան,

 

կամ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ․

հեռ․՝ 011219797, կոնտակտային անձ՝ Մարինա Մինասյան:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ