Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

«Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր 2023-2024

 



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2023-2024թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ ու PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

 

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը 2017 թվականից հաջողությամբ պատրաստում է տվյալագետներ, ովքեր տիրապում են տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին և կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմներն ու գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումները։


Այս նպատակներին հասնելուն մեծապես նպաստում է ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի միջև ՁԻՀ-ի և ISTC-ի ջանքերով ձևավորված ակտիվ համագործակցությունը։ Մասնավորապես՝ ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի և գործընկեր այլ կառույցների բարձրակարգ մասնագետների գործուն աջակցությամբ է մշակվել կրթական ծրագիրը, ինչն էապես բարձրացրել է ուսումնական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը:

 

Դասավանդումն իրականացնում են կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետները, ովքեր ուսանողներին են փոխանցում իրենց տեսական գիտելիքներն ու գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն արդեն 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։

 

Միևնույն ժամանակ, ծրագրի լավագույն ուսանողներն ունեն նաև ֆինանսավորում ստանալու հնարավորություն: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր՝ ֆինանսավորում է տրամադրվել 83 ուսանողների։

 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը` տվյալագիտության տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին՝ միաժամանակ գործնականում կիրառելով Python, R, Java ծրագրավորման լեզուները և տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդիական մեթոդները։

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ինչպես նաև ՀՀ պետական և միջազգային կառույցներում։

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում նախատեսված է 3 անվճար տեղ։

 

Ծրագրի 2023-2024թթ. ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը կազմակերպվում է առցանց՝ admission.ysu.am հղումով, հետևյալ փուլերով՝

  • 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 18:00-ն,
  • 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:

Ընդունելության մանրամասներն՝ այստեղ։

 


Հարցերի դեպքում՝

Հեռ.՝ 041804461; 060 710 668

Էլ.փոստ՝ [email protected]

Կայքէջ՝ www.dsb.am




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ