Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր

 

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

 

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային  արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը  պատրաստում է  տվյալագետներ, ովքեր կտիրապետեն տվյալների վերլուծության  հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։ Տվյալագետներ, ովքեր կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները  և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային  լուծումներ։

 

Այս նպատակներին հասնելու համար Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է վարվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA  խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

 

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։

 

Միևնույն ժամանակ՝ Ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։

 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել տվյալների հետ աշխատանքի բոլոր գաղտնիքները:

 

 

Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով․

1-ին փուլի  փաստաթղթերն ընդունվում են 2021թ-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ,

իսկ 2-րդ փուլինը՝ ընթացիկ տարվա հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

 

Մանրամասներն՝ այստեղ։

 

Հարցերի  դեպքում զանգահարել 096 80 44 60 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ փոստի հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ