Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

«Covid-19-ը Հայաստանում» լուսանկարների մրցույթի ամփոփում

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթի

 

Ամփոփվել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած «COVID-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթի արդյունքները։

 

 

Մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ շնորհիվ իր ճկուն մտածելակերպի և դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:

 

Մրցույթն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ եւ ներկայացված որակյալ աշխատանքներով: Մեզ հետ իրենց ավելի քան 280 աշխատանքներով կիսվեցին 120 մասնակիցներ, որոնց թվում կային թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ և թե՛ պարզապես ստեղծարար մտքով օժտված անհատներ։ Հաղթելու արժանի շատ ստեղծագործություններ կային, եւ ժյուրիի առաջ բավական բարդ խնդիր էր դրված։ ֆեյսբուքյան քվեարկության միջոցով էլ հանրությանը հնարավորություն տրվեց մասնակցել անվանակարգերից մեկի հաղթող լուսանկարի ընտրության գործընթացին:

 

Այսպիսով, մրցույթի 1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը հավասարապես բաշխվել է հաղթող ճանաչված 3 լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերով՝

 

Պրոֆեսիոնալ լուսանկար անվանակարգում հաղթել է Գոհար Հակոբյանը: Նրա ներկայացրած լուսանկարում պատուհանի գիշերային արտացոլանքում պատկերված է տղամարդն՝ իր բնակարանում, իսկ պատուհանից այն կողմ՝ շենքերի վառված լույսեր։ Հեղինակի խոսքով, այդ տղամարդը մեկն է այն հազարավորներից, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման մեջ COVID-19 համավարակի օրերին։

 

Զգացմունքային լուսանկար անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Սաքեյանն՝ «Իրարից բաժանող չորս սերունդ ու մի մետր հեռավորություն» լուսանկարի համար:

 

Facebook-յան հավանումներ անվանակարգում հաղթողը գյումրեցի Արսեն Միրզախանյանի «Կտուր» լուսանկարն է:

 

Նշենք, որ «COVID-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված էին անվանի ու փորձառու լուսանկարիչներ, դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ՝

  • Ն․Գ․ Անդրեա Վիկտորին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  
  • Սիլվի Բոսուտրո՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար 
  • Դեբորա Գրեյզեր՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն 
  • Դմիտրի Մարիասին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ 
  • Մարիա Պիա Անկոռա՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ  
  • Տիգրան Վիրաբյան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ  
  • Սուսաննա Սաֆարյան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ  
  • Բագրատ Ենգիբարյան՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն  
  • Գիորգի Ռոդիոնով՝ «United Gallery»-ի համահիմնադիր, արտ-համադրող  
  • էրիկ Գրիգորյան՝ Վավերագրական ֆոտոլրագրող  
  • Ռուբինա Մարկոսէան՝ ֆոտոլրագրող, EVN Report պարբերականի գլխավոր խմբագիր  
  • Կարեն Միրզոյան՝ ֆոտոլրագրող, վավերագրող, արվեստագետ, Միրզոյան Ֆոտոգրադարանի հիմնադիր  
  • Էդվարդ Խոնդկարյան՝ մասնագիտական լուսանկարիչ, Designodo համահիմնադիր 

 

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և շնորհակալություն ենք հայտնում ժյուրիի կազմում ընդգրկված փորձագետներին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ