Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Մեկնարկեց «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը

15.05.2015

Մեկնարկեց «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը

Մայիսի 15-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մեկնարկեց «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Մրցույթը կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00 և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։

 

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:

 

«Ոզնի-2015» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ են Ռուզան Նիկոյանը (N65 ավագ դպրոց) և Մարիաննա Թովմասյանը (N161 հիմնական դպրոց և N65 ավագ դպրոց)։ Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։


Այս տարի մրցույթին մասնակցում են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:

 

Առաջին անգամ «ՈԶՆԻ» համակարգչային մրցույթն անցկացվեց 2009թ.-ին երկու դպրոցների՝ Լեոյի անվան հ. 65 և Գ. Նժդեհի անան հ. 161 դպրոցների աշակերտների միջև: Հաջորդ տարի մասնակցում էին երևանյան 4 դպրոցներ, 2011թ.-ին մասնակից դպրոցների թիվը 12 էր, մասնակիցների քանակը՝ 87: 2013թ.-ին մրցույթը ստացավ հանրապետական բնույթ՝ ունենալով մասնակիցների աննախադեպ քանակ՝ շուրջ 250 մասնակիցներ Արտաշատից, Աշտարակից, Արարատից, Գեղարքունիքից, Կոտայքից: «ՈԶՆԻ-2014» մասնակիցների ընդհանուր թիվը հասավ 834-ի։ Այս տարի մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 1000 աշակերտներ, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 328-ը։


«Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն արդեն երկրորդ անգամ աջակցում է մրցույթի կազմակերպմանը՝ խթանելով աշակերտների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը, ավելացնելով նրանց մոտ համակարգչային գիտելիքների պաշարը»,-նշում  է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ