Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։

Դիմի՛ր, եթե.
  • 15-ից 29 տարեկան ես,
  • հետաքրքրված ես ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։
Ի՞նչ է սպասվում հաջորդիվ.❔
  • Հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցես թեստավորման և հարցազրույցի։
  • Այս փուլերը հաջողությամբ հաղթահարելով՝ կհաճախես դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center - GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center - VTC) (քո բնակության վայրով պայմանավորված)։
  • Ձեռք կբերես հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:
Հաջողությամբ հաղթահարելով դասընթացների ողջ ընթացքը, կմասնակցես հաջորդ՝ բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, միասին կմշակեք և կփորձարկեք սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:

Միացի՛ր ծրագրին, ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ ձեռք բեր անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և ստեղծի՛ր քո խաղը արհեստական բանականության կիրառմամբ։

Գրանցվի՛ր մինչև մարտի 26-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը https://bit.ly/3T1w46F

Բացահայտի՛ր, ստեղծի՛ր և հաջողի՛ր։



Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ