Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի եզրափակում

12.04.2016


Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառում


Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013 թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրին՝ ուղղված Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը: Հայաստանից բացի, ծրագիրն իրականացվում է նաև Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալայզիայում, Թաիլանդում:


Ծրագրի հիմնական բաղադրիչի՝ Աքսելերացիոն ծրագրի շրջանակում կազմակերպվել է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների երկու ազգային մրցույթ (2014թ., 2015թ.)՝ հայտնաբերելու Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների սկսնակ ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները և խթանելու դրանց զարգացումը: Ընդհանուր առմամբ, Աքսելերացիոն ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած 100-ից ավելի գաղափարներից (թիմերից) կիսաեզրափակիչ փուլ անցան 55-ը, որոնք ավարտեցին 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթաց: Դասընթացի ընթացքում ուսուցանողների և մենթորների օգնությամբ թիմերը մշակեցին իրենց բիզնես մոդելները վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրների ու խնայողության ոլորտներում:


Ծրագրի երկու մրցույթների 8 հաղթող թիմեր ստացան 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ մշակելու իրենց տեխնոլոգիաների նախատիպերը: Հաղթող թիմերից 2-ը որպես հիմնական մրցանակակիրներ հնարավորություն ունեցան մասնակցելու Սիլիկոնյան հովտում «Cleantech Open» խոշորագույն ակսելերատորի կողմից կազմակերպվող ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին և իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին:


ՀՀ կառավարության կողմից ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները: Ծրագրի շրջանակում համագործակցություն է ծավալվում նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ: Ծրագրի գլոբալ գործընկերն է ամերիկյան Cleantech Open աքսելերատորը:


2015 և 2016 թվականներին Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիրը կազմակերպեց ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության դասընթացներ Գյումրիի բուհերի 67, Երևանի պետական համալսարանի 202 և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 90 ուսանողների համար:


Ապրիլի 13-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ դահլիճում,  ժամը 10:00-15:00 տեղի կունենա ծրագրի եզրափակիչ միջոցառումը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ