Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@eif.am հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@eif.am հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրություն

13.07.2016 


Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրություն հուլիսի 15-ին


Հուլիսի 15-ին, ժամը 10:00-16:00-ը, ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում (Ռոմանո-գերմանական ֆակուլտետ) տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը, որին մասնակցում են 16 աշխատանքներ: 


 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել էին Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, որի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:


Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: Հայեցակարգերի մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություներ:


Լավագույն 3 աշխատանքները ներկայացնող թիմերին/անհատներին կշնորհվեն հետևյալ մրցանակները. 

  • Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ

Արդյունքների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ