Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ

22.12.2014


«Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համար դասընթացների կազմակերպում» խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համար դասընթացների կազմակերպում» /ՆԼՏԿ/ առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 


Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ՆԼՏԿ-ի աշխատակազմին կենտրոնի ծրագրերի ներքո դասընթացների իրականացման հարցում: Խորհրդատուն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով. 

  • Պատրաստել ՆԼՏԿ-ի դասընթացների տարեկան ծրագիր՝ որոշված գերակայությունների հիման վրա 
  • Իրականացնել դասընթացների ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու նպատակով
  • Մշակել և իրականացնել առաջխաղացման/իրազեկման աշխատանքներ, պատրաստել և տարածել հայտարարություններ, հավաքագրել մասնակցության դիմումներ և կազմել դասընթացների մասնակիցների խմբեր
  • Հավաքագրել ու վարձել դասախոսներ ՆԼՏԿ-ում կազմակերպվող դասընթացների անցկացման համար
  • Համապատասխանել/փոփոխել ումնական ծրագրերը, նյութերը և ուսանողների գնահատման մոդելները՝ ընտրված դասախոսների հետ համատեղ
  • Որոշել դասընթացների անցկացման վայրը, համակարգել և մշտադիտարկել դասըթացների իրականացման ողջ գործընթացը
  • Մշակել դասընթացների գնահատման մեթոդաբանություն, ներառյալ գնահատման թերթիկները, վերլուծել հավաքագրված տվյալները և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել բարելավման/փոփոխման առաջարկություններ 
  • Մշակել և լրացնել դասընթացների մասնակիների շտեմարանները
  • Արդյունավետ հաղորդակցություն պահպանել Ծրագրի հիմնական մասնակիցների և գործընկերների հետ  
  • Ակտիվ կերպով համագործակցել այլ ուսումնական նախաձեռնությունների հետ 
  • 2000 դասաժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների կազմակերպում հետևյալ ուղղություններով՝ Հիմնական ծրագրավորման կուրսի և IBM կուրսի մեջ մտնող դասընթացներ:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. մարտից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն  
  • Ուսումնական ծրագրերի և բովանդակության մշակման/իրականացման և դասընթացների արդյունավետության գնահատման առնվազն 3 տարվա փորձ /ցանկալի է ՏՀՏ ոլորտում/
  • Դասընթացների կազմակերպման ինստիտուցիոնալ և մարդկային կարողություններ:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև 2015թ. հունվարի 16-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերը նշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ