Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

23.10.2014

 

Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության ‹‹Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն›› պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի ‹‹Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու›› հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ԳՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունը` աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի և բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը և Գյումրիում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանն աջակցելու համար:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձևավորմանը ԳՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Շիրակի մարզի տարբեր  ոլորտներում,
  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման և այլ թեմաներով) խորհրդատվության և մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ԳՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • բանակցությունների վարում արտասահմանյան և երևանյան ընկերությունների հետ Գյումրիում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ԳՏԿ-ի ղեկավարին դրամական միջոցների հավաքագրման գործում,
  • ԳՏԿ-ի ղեկավարի և ՁԻՀ-ի տնօրենի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվությունների ստանձնում:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. դեկտեմբերից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երակարացման հնարավորությամբ:

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կամ ավելի բարձր աստիճանի կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Ծրագրերի և թիմի աշխատանքի կառավարման աշխատանքային փորձ,
  • Ներկայացման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային փորձ երիտասարդների, ՏՏ ոլորտի ՓՄՁ-ների, սկսնակ ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների հետ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • MS Office ծրագրի (Excel, Word, PowerPoint, Outlook) խորը իմացություն:

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի  նոյեմբերի 5-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

‹‹Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն›› պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս՝ (0374 11) 910 590, 910 581

Էլ. փոստ՝ [email protected]

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ