Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Լուսանկարների մրցույթ «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ»

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /թարմացված/


«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթ

 

 

Մասնակցե՛ք պատերազմական օրերի թվային վավերագրումները հավաքագրելու և պատմական արդարությունը վերականգնելու նպատակով սերունդներին փոխանցելու այս կարևոր նախաձեռնությանը:

 

2020թ-ը պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաև պատերազմական ու անդառնալի կորուստների մի պատմական էջ:

 

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և մի շարք այլ պետությունների աջակցությամբ, սիրիացի վարձկանների ներգրավմամբ, խաղաղ բնակչության հանդեպ աննախադեպ ոտնձգություններով, անթույլատրելի զինատեսակների կիրառմամբ և միջազգային և համամարդկային նորմերի բազմապիսի խախտումներով՝ Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված պատերազմն ու դրա ցավալի հանգուցալուծումը հիրավի խոր հետք կթողնեն մեր հոգեկերտվածքի վրա։

 

Սակայն մեր մտքի ճկունության և տոկունության շնորհիվ մենք վստահաբար կկարողանանք մեր ուսերից թոթափել այս պատմական բեռն ու կրկին ոտքի կանգնել և առաջ շարժվել՝ ամրացնելով մեր պետականության հիմքերն ու կերտելով նոր հաղթական ճանապարհներ։

 

Եվ անհրաժեշտ է նաև ստեղծագործ մոտեցման շնորհիվ սերունդներին փոխանցել պատերազմական օրերին արձանագրված փաստերը:

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով:

 

Եկե՛ք լուսանկարների միջոցով ցուցադրենք աշխարհին 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ մեր ազգի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, մեր բանակի ու աշխարհազորի ցուցաբերած հերոսությունների և միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:

 

«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի շրջանակում ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

 

- Վայրագություններ մարդկության դեմ,

- Հերոսապատումներ,

- Միասնական թիկունք։


Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվելու յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու ազդեցիկ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։


Մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև։

 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։

Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 ՄՊ, առանց ձևափոխման կամ խորը մշակման (օր․՝ Photoshop), առանց տեսանելի ջրանիշերի։

 

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա անցեք ստորև նշված հղումով, լրացրեք մասնակցության հայտը և ներբեռնեք թեմատիկ լուսանկարը(ները)՝

https://forms.gle/3x5MUApV7jZRefdp8

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝

2021թ-ի մայիսի 25-ը, ժամը 23։59 (Երևանի ժամանակով) ներառյալ։

 

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝

+374 11 219797 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․-փոստի հասցեով։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ