Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Գյումրիում կայացած ArmeniaFTW միջազգային ֆորումը

11.11.2014

 

Գյումրիում կայացած ArmeniaFTW միջազգային ստարտափ մրցույթի հաղթող ճանաչվեցին SoloLearn, SkyCriptor և ggTaxi  ստարտափերը


Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի կազմակերպիչներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ու USAID REG ծրագիրը, գործընկերները՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ:

 

ArmeniaFTW միջոցառման ընթացքում 15 ստարտափեր հանդես եկան իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներին և հրեշտակային ներդրողներին: Արդյունքում հաղթող ճանաչվեց 3 թիմ՝ SoloLearn, SkyCriptor և ggTaxi, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն ՀՀ դրամ մրցանակ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ իրենց գաղափարներն իրականացնելու և կոմերցիալիզացնելու նպատակով:

 

Բացի այդ հաղթող ընկերություններից երկուսը՝ SoloLearn և SkyCriptor, հնարավորություն ունեն աջակցություն ստանալու ուկրաինական HappyFarm և էստոնական StartupWiseGuys աքսելերատորների կողմից: Նախ և առաջ նրանք կմասնակցեն հարցազրույցի, որից հետո Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությամբ կմեկնեն Էստոնիա կամ Ուկրաինա՝ հանդիպելու ներդրումային կոմիտեի հետ և պայքարելու 30.000-50.000 դոլար ներդրում ստանալու համար:

 

Տեղեկացնենք, որ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը բաղկացած էր նաև բարձրակարգ սեմինարների շարքից, որոնք անցկացրեցին հայկական, ամերիկյան, մեծ բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրաինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների և հրեշտակային ներդրողների կողմից։ Միջոցառման նպատակն էր ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ