Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@eif.am հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@eif.am հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Սիլիկոնյան հովտում կկայանա Հայաստան ՏՏ ֆորումը

30.05.2016


Սիլիկոնյան հովտում կկայանա ‹‹Հայաստան ՏՏ ֆորումը››


Մայիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Սիլիկոնյան հովտում անցկացվող ‹‹Հայաստան ՏՏ ֆորումին››:

Ասուլիսի բանախոսներն էին՝

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը
  • «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
  • Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը
  • «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Բանախոսները հայտարարեցին հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› անցկացման մասին: Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը: ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական ստարտափների 

զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները: 

Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները. 

  • Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները
  • Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ
  • Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում
  • Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում 

Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:   


Հետաքրքրված անձինք ֆորումին մասնակցելու համար կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ http://goo.gl/forms/NCsoTSSoLBnASM5g2:  




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ