Ընթացիկ Նորություններ

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021

 

Սիրով հրավիրում ենք ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին:  Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 11 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2021թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հետազոտական ինստիտուտների և բուհերի հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 2018 թվականից 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

PMI - ԿԻՐԱՌԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Կիրառական էլեկտրոնիկա» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում՝ լսարանային տարբերակով։

 

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 3-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներին, ձեռք բերել էլեկտրական ազդանշանների հետ աշխատելու գործնական գիտելիքներ։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան էլեկտրոնային տարրերին, դրանց հատկություններին և տիպային կիրառություններին։ Կաշխատեն իրական ազդանշանների հետ և կիրականացնեն տարաբնույթ էլեկտրական ազդանշանների զտում, ուժեղացում, գրանցում։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին վերլուծել և նախագծել ոչ մեծ բարդության էլեկտրական շղթաներ։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/3pTs5dt

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:






Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ