Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՁԻՀ-ը գործող և սկսնակ ՏՏ ընկերություններին տրամադրում է ժամանակակից պահանջներին համապատասխան գրասենյակային տարածքներ սպասարկման ծառայություններով և ենթակառուցվաքծներով: Մեր գրասենյակային տարածքները տեղակայված են Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի շենքում՝ Հովսեփ Էմինի 123 հասցեում:


Տրամադրվող տարածքները գտնվում են համալսարանի աջակողմյան մասնաշենքի 4 հարկերում՝ զբաղեցնելով ընդհանուր առմամբ 2000 քմ տարածք, որից մոտ 900քմ-ը վարձակալությամբ հանձնված է տեխնոլոգիական ընկերություններին: Գրասենյակներն ունեն 13-37քմ տարածք և տրամադրվում են ինչպես կահավորված, այնպես էլ չկահավորված վիճակում: Մնացած տարածքն օգտագործվում է որպես ռեսուրսների կենտրոն, հանդիպումների սենյակ, ՁԻՀ-ի գրասենյակ և այլ նպատակներով: 


Տարածքների տրամադրման և հարակից ծառայությունների հիմնական փաթեթը ներառում է բարձրակարգ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման հանդիպումների սենյակ և կոնֆերանս դահլիճ, ռեսուրսների կենտրոն, որտեղ կարելի է օգտվել գրականությունից և այլ տեղեկատվական ռեսուրսներից, արագագործ ինտերնետ կապ, ընդունարան և անվտանգության ծառայություն, տարածքի մարքրություն, ճաշարան և կայանատեղի: Շենքը բաց է օրը 24 ժամ և շաբաթը 7 օր:


Տարածքի վարձավճարը ներառում է հետևյալ ծառայությունները.

  • տարբեր չափերի տարածքի վարձակալում
  • հեռախոսահամար
  • ընդհանուր օգտագործման հանդիպումների սենյակ և կոնֆերանս դահլիճ՝ համապատասխան սարքավորումներով և կահավորմամբ
  • ներքին տեղեկատվական ցանց և արագագործ ինտերնետ կապ
  • ընդունարան և անվտանգության ծառայություն
  • ճաշարան
  • շենքից օգտվելու հնարավորություն օրը 24 ժամ և շաբաթը 7 օր
  • ավտոմեքենաների կայանտեղի

Բացի վերը նշված հիմնական ծառայություններից վարձակալող ընկերություններին առաջարկվում են մի շարք լրացուցիչ ծառայություններ հավելավճարով: 


Մեր գրասենյակային տարածքների կամ դրանց վարձակալման մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել մեզ [email protected] էլ.փոստի հասցեով կամ +374 10 219797 հեռախոսահամարով:

 

ՁԻՀ-ի մասնաշենքը

Ռուս-հայկական

(Սլավոնական)

համալսարանի շենքում


Գլխավոր մուտք

Ընդունարան

Հանդիպումների փոքր սենյակ

Հանդիպումների մեծ սենյակ


Հանդիպումների մեծ սենյակ


Աշխատասենյակ 35քմ.՝

դասավորության

սովորական տարբերակ

Աշխատասենյակ 35քմ.՝

դասավորության

սովորական տարբերակ

 

Աշխատասենյակ 35քմ.՝

դասավորության

այլընտրանքային տարբերակ

Աշխատասենյակ 35քմ.՝

դասավորության

այլընտրանքային տարբերակ

Աշխատասենյակ 25քմ.

Փոքր լաբորատորիա, 25քմ.

Նախասրահ երկրորդ հարկում

Նախասրահ երրորդ հարկում

 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ