Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կառավարման բնագավառի մեր փորձագետները, կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխան իրենց գիտելիքներն ու կարողությունները, ընկերություններին կօգնեն կատարելագործել կառավարումը, օպտիմալացնել բիզնես գործընթացները և կառավարել ծախսերը: Օր-օրի աճող մրցակցության պայմաններում մասնավոր ընկերությունները կանգնում են ծախսերը կրճատելու և միաժամանակ որակյալ ապրանքներ ու ծառայություններ առաջարկելու բարդ խնդրի առջև: Հենց այստեղ է, որ մենք կարող ենք օգնել Ձեզ՝ առաջարկելով կազմակերպության կառուցվածքի վերափոխման կամ կառավարման մեթոդների փոփոխման վերաբերյալ խորհրդատվություն և մշակելով Ձեր նպատակներին ու կարիքներին լավագույնս համապատասխանող բիզնեսի կազմակերպման տարբերակներ: Մենք կօգնենք Ձեզ բացահայտել արժեքային շղթայի արդյունավետության գործոնները, մեծացնել աշխատուժի կառավարման արդյունավետությունը, կատարել ռեսուրսների օպտիմալ բաշխում և նվազեցնել բիզնեսի շարունակական աճի և կայուն արդյունքների ստացման համար գործադրվող զուր ջանքերը: 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ