Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք տրամադրում ենք իրավական խորհրդատվություն գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրության բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ սկսած կազմակերպության գրանցումից կամ իրավական կարգավիճակի փոփոխումից մինչև իրավական վեճերի ու փոխհարաբերությունների կարգավորումը պետական մարմինների, օրինակ՝ հարկային և մաքսային ծառայությունների հետ: Մեր իրավաբան-փորձագետները կօգնեն Ձեզ աշխատակիցների, մատակարարների և կապալառուների հետ պայմանագրային հարաբերությունների մասին խորհրդատվությամբ: Պատենտավորման և մտավոր սեփականության իրավունքների գրանցման, ինչպես նաև տեղական և միջազգային արտոնագրման գործընթացներում մենք կաջակցենք Ձեզ՝ ընդլայնելու Ձեր բիզնես գործունեությունը:


Արտասահմանյան ընկերությունները և ներդրողները կարող են հիմնվել մեր փորձի վրա համատեղ ձեռնարկությունների բացման և ընկերությունների ձեռքբերման բանակցություններում ընկերությունը ներկայացնելու, ներկայացուցիչների նշանակման, մասնաճյուղերի բացման, տեղական աշխատանքային թիմի, մատակարարների և կապալառուների հետ պայմանագրային հարաբերությունների կարգավորման հարցերում:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ