Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների արդյունավետ կառավարումը յուրաքանչյուր բիզնեսի հաջողության գրավականն է: Մենք աշխատում ենք ընկերությունների հետ՝ մշակելով օպտիմալ ֆինանսական կառուցվածք, ինչը կարևոր է ընկերության խնդիրների լուծման և ընթացիկ նպատակների իրականացման համար: Մենք օգնում ենք, որպեսզի ընկերությունն ունենա ստանդարտներին համապատասխան ֆինանսական գործառույթներ, իսկ ներքին վերահսկման մեխանիզմներն ապահովեն խնդիրների ժամանակին բացահայտումն ու կարգավորումը: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ օպտիմալացնել Ձեր ընկերության ֆինանսական ընթացակարգերը և ավտոմատացնել գործընթացները՝ ապահովելով բարձր արդյունավետություն: Մեր օգնությամբ Ձեր ընկերության ֆինանսական կառուցվածքը ձեռք կբերի ճկունություն՝ բիզնեսի վերակառուցմանն ու փոփոխություններին անմիջապես հարմարվելու համար:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ