Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որպես տարածաշրջանի խոշորագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկը մենք առաջարկում ենք խորհրդատվական ծառայություններ բիզնեսի զարգացման և ծրագրերի իրագործման բնագավառում: Մեր ծառայություններից օգտվում են ՀՀ կառավարությունը, ՏՏ ոլորտի տեղական և վերազգային ընկերությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ներդրումային գործակալություններն ու տեխնոլոգիական ոլորտի այլ ներկայացուցիչներ: 

 

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման թեմաներով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:


Մենք համագործակցում ենք պետական և միջազգային կազմակերպությունների հետ ոլորտի զարգացման ռազմավարություններ մշակելու, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ձևավորման և ընդլայնման համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք օգնում ենք բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի վարկանիշը, այն դարձնել ճանաչելի համաշխարհային մակարդակով և ստեղծում ենք նախադրյալներ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ